Վահան Եղիազարյանի խոսքը «Business Experience Sharing Time (BEST)» ծրագրի բացման արարողության ժամանակ


Հարգելի տիկնայք և պարոնայք,

ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունը դժվար ժամանակ է ապրում:
1990-ականներից Հայաստանի Հանրապետությունը լքել են մեծ թվով գործարարներ: Արտերկրում նրանք գտնում էին ավելի հարմար պայմաններ իրենց գործը սկսելու կամ շարունակելու համար:
Անգամ մեր օրերում Հայաստանում տարածվեց կարծիք, որ մեր հայրենիքում հնարավոր չէ հիմնել հաջողակ բիզնես և զարգացնել այն:
Կարծիք տարածվեց, որ մեր երկիրը երկիր չէ:
Տարածվեց հիմնովին սխալ կարծիք:
Զարգացում հասարակական շարժումը փաստարկներով ապացուցում է, որ Հայաստանում կան բազմաթիվ ընկերությունների օրինակներ, որոնք հաջողակ գործում են և նույնիսկ հիմնվել են մեր հայրենադարձ գործարարների կողմից:
Հայրենադարձ գործարարները բերում են Հայաստան առաջադեմ փորձ և ապացուցում են, որ հայը ոչ միայն արտագաղտում է, այլ նաև վերադառնում է իր Հայրենիք և ավելին` շենացնում այն:
Ես հպարտանում եմ այսպիսի հայրենակիցներով և ցանկանում եմ մեկ անգամ էլ շեշտել, որ մեր ազգին հենց այս տեսակի մարդիկ են անրաժեշտ Հայաստանում սրընթաց զարգացում ապահովելու համար:
Հարգելի ներկաներ այս ծրագրի շրջանակում ձեր առջև հանդես կգան հայրենադարձ գործարարներ, մարդիկ ումից կարելի է շատ բան սովորել:
Սովերե՛ք, ոգեշնչվե՛ք, մի՛ կասկածեք, որ Հայաստանը ունի մեծ չօգտագործված ներուժ:
Ներուժ, որը մեր սերունդն է օգտագործելու մեր Հայրենիքը զարգացնելու համար:

Հաջողություն եմ մաղթում մեզ այս գործում:
Շնորհակալություն

Զարգացում հասարակական շարժման նախագահ
Վահան Եղիազարյան