Վահան Եղիազարյանի խոսքը "Ազգային հարստություն" դասընթացաշարի չորրորդ փուլի բացման արարողության ժամանակ



Բարև ձեզ,
Հարգելի տիկնայք և պարոնայք,
Հարգելի ընկերներ,

Եթե ձեր շարքերում կան մարդիկ, ովքեր դեռ մտածում են, որ այսօր Հայաստանում կա որևէ բան, որն իրագործել հնարավոր չէ, ապա այսօր դուք կմտափոխվեք:
Մերօրյա Հայաստանում ընդունված է մտածել, որ առանց փողի մեր երկրում հնարավոր չէ ոչինչ անել: Մեր թիմը այս ծրագրով ևս մեկ անգամ ապացուցում է հակառակը:
Մերօրյա Հայաստանում ընդունված է մտածել, որ առանցՄեջքմեր երկրում հնարավոր չէ ոչինչ անել: Մեր շարժումը իր էությամբ ապացուցում է հակառակը:
ԶարգացումՀասարակական Շարժումը, իրագործում է երիտասարդական ծրագրեր այսօր, որ վաղը մենք լինենք ավելի հայրենասեր: Որ լինենք տնտեսապես ակտիվ և շենացնենք մեր հայրենիքը: Որ հայ ազգը լինի ավելի միասնական, և կարևոր չէ Հայաստանի Հանրապետության հայ եք, թե Սփյուռքի, Արցախի հայ եք, թե Ջավախքի, “մաքուրհայ եք, թե ունեք մի կաթիլ հայկական արյուն: Կարևորն այն է, որ մենք  բոլորս էլ հայ ենք և պարտադրված ենք միասնական լինելու:
Ազգային Հարստություն”-ը այն եզակի ծրագրերից է Հայաստանում, որը բարձրացնում է մեր երիտասարդների շրջանակներում Հայոց մշակույթի և պատմության իմացությունը և նպաստում է հայրենասիրության զարգացմանը:
Այսօր ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ծրագրի ղեկավար Արմինե Բադալյանին, ծրագրի համակարգողներին՝ Անի Առաքելյանին և Էլեն Աֆրիկյանին, և ծրագրի հեղինակին՝ Հասմիկ Ղալեչյանին: Ընկերներ ջան, հպարտ եղեք ձեր կատարած աշխատանքով:
Հարգելի ներկաներ, մի քանի րոպե անց կսկսվիԱզգային Հարստությունծրագրի 4-րդ փուլը: Դուք հնարավորություն կունենաք մանրամասն ծանոթանալ մեր դարավոր մշակույթի՝ Հայոց ազգային հարստության հետ: Բայց դրա հետ մեկտեղ իմացեք և մի՛ մոռացեք, որ Հայաստանի ամենակարևոր ռեսուրսը և հարստությունը դուք եք՝ Հայ երիտասարդը, և ձեր հայրենանվեր գործն է դարձնելու մեր երկիրը առաջադեմ և բարեկեցիկ:
Երկիր, ուր ավելի շատ ներգաղթողներ կլինեն, քան արտագաղթողներ:
Երկիր, որով բոլորս կհպարտանանք:
Երկիր՝ ազգային հարստություն:
Իսկ մեր շարժումը ձեզ դրանում հնարավորինս կօգնի:

Շնորհակալություն ուշադրության համար:

Վահան Եղիազարյան
Նախագահ
«Զարգացում» Հասարակական շարժում