
Հարգելի ընկերներ
և ներկաներ,
տիկնայք և
պարոնայք.
Դարեր ի
վեր մենք
ազգովի երազել
ենք անկախության և կայուն պետականության մասին:
Դարեր ի
վեր մեր
հայրերն և
պապերը մեծ
հավատքով նայել
են դեպի
հեռավոր, այն
ժամանակ հեքիաթային, ապագա` երբ մեր
Հայրենիքը ազատ
և անկախ
կլինի:
Անցած հազարամյակների ընթացքում մեր ազգը տեսել
է բազմաթիվ
զավթիչների, մենք
տեսել ենք
Եղեռն, երկրաշարժ, պատերազմներ, մութ և
ցուրտ տարիներ,
բայց չենք
կորցրել մեր
հավատքն ու
սերը դեպի
մեր Հայրենիքը։
Այսօր, հայացք
նետելով մեր
հազարամյա պատմության էջերին, հստակ երևում
է ամենակարևորը՝ Հայի անպարտելի ոգին:
Հիմնվելով դրա
վրա մենք
վերականգնել ենք
մեր անկախությունը, ով էլ ինչ
ասի…
Մենք ունեցել
ենք Սարդարապատ, Բեռլին և Արցախ:
Մենք վերածնվել ենք, ինչևէ ես
որպես Հայ
հպարտ եմ:
Ես հպարտ
եմ, որ
պատիվ ունեմ
ապրել իմ
Պապերի դարեր
ի վեր
երազած ազատ
Հայաստանում:
Ես հպարտ
եմ ազատ
և անկախ
աշխատել հայրենասեր երիտասարդների հետ և
կազմակերպել հայրենանվեր բազմաթիվ ծրագրեր և
գովաբանել մեր
փոքր, բայց
դարերով սպասված
նվաճումները։
Պետք չէ
լուծում չառաջարկելով քննադատել բազմաթիվ առկա
բացթողումները և
խնդիրները՝ թե՛
սոցիալական և
տնտեսական ոլորտներում, թե՛ անվտանգության և
քաղաքականության ոլորտներում:
Ես հպարտ
եմ և
լավատես: Այդ
խնդիրները թե՛
Ազատ Արցախում
և թե՛
Հայաստանում նույնն
են և
պահանջում են
միասնական հրատապ
լուծումներ հանուն
մեր Պապերի
երազած Հայաստանի, հանուն հազարամյա լուսավոր
ապագայի:
Ես չեմ
առանձնացնում Արցախը
Հայաստանից և
մեր անկախության 25–րդ ամյակին ուզում
եմ շեշտել, որ
չկա Արցախ`
առանց Հայաստան
և չկա
առանձին Հայաստան`
առանց Ազատ
Արցախ:
Շնորհավորում եմ
մեր միասնական անկախության տոնը:
Շնորհակալություն:
Զարգացում հասարակական շարժման նախագահ
Վահան Եղիազարյան