«Զարգացում» հասարակական շարժման նախագահ Վահան Եղիազարյանը 2015 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Եվրոպական Անտիռասիստների պատվիրակության կազմում գտնվում էր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում:
«Թուրքիայի սիրտ» հանդիսացող Ստամբուլում Հայոց ցեղասպանության
զոհերի
հիշատակին
նվիրված
միջոցառումները
ավելի
մեծ
կարևորություն
ունեն, քան Երևանում, քանի որ ցեղասպանությունը
տեղի
է
ունեցել
հենց
այնտեղ, և Թուրքիայի կողմից
Հայոց ցեղասպանության ճանաչումը ավելի կարևոր է երրորդ պետությունների
ճանաչումից:
Ստամբուլում
անցկացվող
միջոցառումներն ունեն մեծ չօգտագործված կարողություն: Ավելին. միայն Թուրքիայի կողմից Ցեղասպանության
ճանաչումը՝
հատուցման
հետ
միասին, կարող է դառնալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների
բարելավման
սկիզբ: Ցեղասպանության
ճանաչման
գործընթացը
Թուրքիայում
թափ
է
հավաքում
և
աջակցման
անրաժեշտություն
ունի
ոչ
միայն
Եվրոպայի
կամ
հայկական
Սփյուռքի,
այլ
նաև
հայկական
կազմակերպությունների
կողմից:
«Զարգացում» հասարակական շարժումը՝ ի դեմս իր նախագահ Վահան Եղիազարյանի, դարձավ հայաստանյան միակ կազմակերպությունը, որ մասնակցեց Ստամբուլում Հայոց ցեղասպանության
ոգեկոչման
արարողություններին:
Վահան Եղիազարյանը Ստամբուլում մասնակցել է հետևյալ միջոցառումներին.
- Կոմիտաս Վարդապետի տան մոտ ոգեկոչման արարողություն
- Սուլթան Ահմեթ հրապարակի ոստիկանության բաժնի դիմաց կազմակերպված հիշատակի միջոցառում
- Հիշողության երթ՝ Սուլթան Ահմեթ հրապարակից մինչև էմինոնու
- Հայդար Փաշա երկաթուղային կայարանի առջև կազմակերպված հիշատակի միջոցառում
- Հայազգի Սևակ Բալիկչիի հիշատակի միջոցառում հայկական Շիշլի գերեզմանատանը
- «Ցանկությունների ծառ» միջոցառում Թաքսիմի հրապարակում
- Ստամբուլում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված կենտրոնական միջոցառում-ցույց Թաքսիմի հրապարակում
- Ֆրանսիայի Հանրապետության Հյուպատոսարանում պաշտոնական ընդունելիություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: