Վահան Եղիազարյանը մասնակցեց ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում


  
«Զարգացում» հասարակական շարժման նախագահ Վահան Եղիազարյանը 2015 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Եվրոպական Անտիռասիստների պատվիրակության կազմում գտնվում էր Թուրքիայի Ստամբուլ քաղաքում:
«Թուրքիայի սիրտ» հանդիսացող Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները ավելի մեծ կարևորություն ունեն, քան Երևանում, քանի որ ցեղասպանությունը տեղի է ունեցել հենց այնտեղ, և Թուրքիայի կողմից  Հայոց  ցեղասպանության ճանաչումը ավելի կարևոր է երրորդ պետությունների ճանաչումից
Ստամբուլում անցկացվող միջոցառումներն  ունեն մեծ չօգտագործված կարողություն: Ավելին. միայն Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը՝ հատուցման հետ միասին, կարող է դառնալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման սկիզբ: Ցեղասպանության ճանաչման գործընթացը Թուրքիայում թափ է հավաքում և աջակցման անրաժեշտություն ունի ոչ միայն Եվրոպայի կամ հայկական Սփյուռքի, այլ նաև հայկական կազմակերպությունների կողմից:
«Զարգացում» հասարակական շարժումը՝ ի դեմս իր նախագահ Վահան Եղիազարյանի, դարձավ հայաստանյան միակ կազմակերպությունը, որ մասնակցեց Ստամբուլում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողություններին:
Վահան Եղիազարյանը Ստամբուլում մասնակցել է հետևյալ միջոցառումներին.
  1. Կոմիտաս Վարդապետի տան մոտ ոգեկոչման արարողություն
  2. Սուլթան Ահմեթ հրապարակի ոստիկանության բաժնի դիմաց կազմակերպված հիշատակի միջոցառում
  3. Հիշողության երթ՝ Սուլթան Ահմեթ հրապարակից մինչև էմինոնու
  4. Հայդար Փաշա երկաթուղային կայարանի առջև կազմակերպված հիշատակի միջոցառում
  5. Հայազգի Սևակ Բալիկչիի հիշատակի միջոցառում հայկական Շիշլի գերեզմանատանը
  6. «Ցանկությունների ծառ» միջոցառում Թաքսիմի հրապարակում
  7. Ստամբուլում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված կենտրոնական միջոցառում-ցույց Թաքսիմի հրապարակում
  8. Ֆրանսիայի Հանրապետության Հյուպատոսարանում պաշտոնական ընդունելիություն՝  նվիրված  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: