«Զարգացում» Հասարակական Շարժման Նախագահ Վահան Եղիազարյանը ներկայացրել է Հայաստանը «ԱՊՀ Շաբաթ» համաժողովին Մոսկվայում:



  Президент Общественного Движения «Заргацум» Ваган Егиазарян представил Армению на «Неделе СНГ» в Москве | Ваган Егиазарян Блог
Նոյեմբերի 24-ից 29-ը  Մոսկվայի Պետական Միջազգային Հարաբերությունների Ինստիտուտում (ՄԳԻՄՕ) տեղիունեցավ «ԱՊՀ Շաբաթ» ամենամյա միջազգային գիտաժողով-կոնֆերանսը, որը նվիրված է ԱՊՀ երկրների ինտեգրացիոնհամագործակցության խնդիրներին: Ավանդաբար համաժողովի մասնակիցներն են ԱՊՀ և Բալթյան երկրների ՀԿ-ներիներկայացուցիչներն ու փորձագետները:
«ԱՊՀ Շաբաթ 2014» համաժողովին Հայաստանը ներկայացրեց «Զարգացում» հասարակական շարժման նախագահՎահան Եղիազարյանը:
Համաժողովին ներկա էին նաև դիվանագիտական առաքելությունների և ԱՊՀ գործարար խորհուրդների, Եվրասիականտնտեսական միության, ԱՊՀ երկրների հիմնադրամների, ՄԳԻՄՕ-ի պրոֆեսորադասախոսական կազմի ևերիտասարդության ներկայացուցիչներ, ինչպես նաև փորձագետներ:Համաժողովի հիմնական նպատակն է ամրապնդել հետխորհրդային տարածքում երիտասարդ առաջնորդների շփումները:Միջոցառման կազմակերպիչներն են «ՄԳԻՄՕ» համալսարանը և Ռուսաստանի երիտասարդական և մանկականմիավորումների ազգային խորհուրդը:
«ԱՊՀ Շաբաթ» համաժողովի շրջանակում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ.
  • «ԱՊՀ Շաբաթ» համաժողովի պաշտոնական բացման արարողություն, ՄԳԻՄՕ
  • Քննարկում՝  «ԱՊՀ-ն՝ որպես ընդհանուր արժեքների տարածաշրջան» ՄԳԻՄՕ
  • Քննարկում՝ «Միջազգային երիտասարդական համագործակցություն. Ռուսաստանում և ԱՊՀ երկրներումհանրային դիվանագիտության մասնագետների ուսուցում» Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատ
  • Եվրոպայի Քոլեջի (Բրյուգե) և ՄԳԻՄՕ-ի Եվրոպական հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր ՄարիուշՇելսկու զեկուցումը՝ «Եվրոպական ինտեգրացիայի տեսությունը և արդիականությունը», ՄԳԻՄՕ
  • Քննարկում՝ «ԱՊՀ-ի դերը ինտեգրման արդիական գործընթացներում», ՄԳԻՄՕ
  • Քննարկում՝ "Երիտասարդության դերը արդիական ինտեգրման գործընթացներում», ՄԳԻՄՕ
  • Պատվիրակների այց Մոսկվայի Կունցեվո առաջին ատյանի դատարան
  • «ԵՄ իրավունքն ու ինստիտուտները»  զեկուցում, ՄԳԻՄՕ
  • «Տարին, որ փոխեց ամեն ինչ: Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» զեկուցում, Ֆյոդոր Լուկյանով
  • «ԱՊՀ Շաբաթ» համաժողովի պատվիրակների այցը Ռուսաստանի Դաշնությունում Բելառուսի Հանրապետությանդեսպանատուն
  • «ԱՊՀ Շաբաթ» համաժողովի պաշտոնական փակման արարողություն, ՄԳԻՄՕ: