
«Զարգացում»
հասարակական
շարժման
նախագահ
և
Հայ-ռուսակական
երիտասարդական
ալյանսի
հիմնադիր
և
կառավարման
խորհրդի
մշտական
անդամ
Վահան
Եղիազարյանը
ներկայացրել
է
Հայաստանը,
մայիսի
6-9-ին
կայացած,
Հայրենական
մեծ
պատերազմի
հաղթանակի
70-ամյակին
նվիրված
7-րդ
դիվանագիտական
սեմինարին:
Միջոցառումը
կազմակերպել
էր
Ա.
Մ.
Գորչակովի
անվան
հանրային
դիվանագիտության
աջակցության
հիմնադրամը:
Հայրենական
մեծ
պատերազմի
հաղթանակի
70-ամյակի
և
սեմինարի
շրջանակում
Մոսկվա
էին
ժամանել
14 օտարերկրյա
ներկայացուցչություններ՝
այդ
թվում
և
Հայաստանից:
7-րդ դիվանագիտական
սեմինարի
մասնակիցների
համար
կազմվել
էր
միջոցառումների
հագեցած
ծրագիր.
- Ծաղիկներ դրվեցին Անմար կրակի հուշահամալիրում:
- Այց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարություն և հանդիպում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:
- Հանդիպում երիտասարդության հարցերի դաշնային գործակալության ղեկավար Ս. Պոսպելովի հետ:
- Այց ՌԴ Դաշնային Խորհուրդ և հանդիպում ԴԽ-ի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահ Կ. Կոսաչյովի հետ:
- Այց ՌԴ Պետդումա և հանդիպում ՌԼԴԿ նախագահ Վ. Ժիրինովսկու հետ, ինչպես նաև Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Ռ. Շլեգելի հետ:
- Հանդիպում Գորչակովի անվան ֆոնդի գործադիր տնօրենի տեղակալ Ռ. Գրիշենինի հետ:
- Հանդիպում Քաղաքակրթությունների գործընկերության կենտրոնի տնօրեն, ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վ. Պոպովի հետ:
- Հանդիպում Ազգային էներգետիկ անվտանգության ֆոնդի գլխավոր տնօրենի Կ. Սիմոնովի հետ:
- Հանդիպում ՌՈՍՍՈՏՐՈՒԴՆԻՉԻՍՏՎՈ-յի, «Русский Мир» ֆոնդի, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ), «Youth Time»-ի, Ռուսաստանի միջազգային հարցերի խորհրդի, «Russia Beyond the Headlines» ծրագրի և փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ: